Սեմյոն Սինյավսկի
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 30, 1993[1] (31 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սերգիև Պոսադ, Մոսկվայի մարզ, Ռուսաստան | |||||||||||||||||||||||
Հասակ | 183 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սեմյոն Օլեգովիչ Սինյավսկի (սեպտեմբերի 30, 1993[1], Սերգիև Պոսադ, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ Կարիերան սկսել է «Լոկոմոտիվ-2»-ում, ապա հանդես է եկել ՊՖԼ-ի մի շարք այլ թիմերում։ 2018/19 մրցաշրջանում նշել է նորամուտը ՊՖԼ-ում «Արմավիրի» կազմում։ 2019 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել Հայաստանի Բարձրագույն լիգայի «Բանանցի» հետ, որը հետագայում վերանվանվել է «Ուրարտու»[2]։ Թիմի կազմում նորամուտը նշել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման փուլի՝ սերբական «Չուկարիչկի» ակումբի դեմ խաղում, որում հայերը պարտվել են 0։ 3 հաշվով[3]։ Առաջնությունում առաջին անգամ «Ուրարտուի» կազմում խաղացել է օգոստոսի 2-ին «Շիրակի» դեմ (1:3)[4]։
2020 թվականի ամռանը Սեմյոն Սինյավսկին դարձել է Պավլովսկայա ստանիցայի «Կուբան Հոլդինգ» ակումբի խաղացող, որի կազմում իր նորամուտը նշել է օգոստոսի 15-ին՝ փոխարինման դուրս գալով ՊՖԼ առաջնության հանդիպման երկրորդ խաղակեսում[5]։ Թիմը լքել է 2021 թվականի հունիսին[6]։
Հրավիրվել է երկրի երիտասարդական հավաքականներ։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՊՖԼ առաջնության «Արևմուտք» տարածաշրջանի հաղթող - 2015/16
- ՊՖԼ առաջնության «Հարավ» տարածաշրջանի հաղթող - 2017/18 թթ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Official Statement: Sеmen Sinyavskiy». FC Banants. 2019 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «11.07.2019 г. «Чукарички» — «Урарту» — 3:0 (протокол)». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «02.08.2019 г. «Ширак» — «Урарту» — 3:1 (протокол)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Протокол матча «Биолог-Новокубанск» — «Кубань Холдинг»» (ռուսերեն). ПФЛ. 2020 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ ««Кубань Холдинг» покидает девять футболистов» (ռուսերեն). ФК «Кубань Холдинг». 2021 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.